Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները

Փետրվարի 5-ին, ժամը 06։39-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա-Ելփին ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը թեքվել և միակողմանի փակել է ավտոճանապահը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-99-րդ կմ-ին «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․) և «Zil 130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ժ․ Մ․) մերկասառույցի պատճառով թեքվել և միակողմանի փակել են ավտոճանապարհը։
Փրկարարները «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենաները և մեկ ուղևորի դուրս են բերել արգելափակումից․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով