Փոխնախարարից դժգոհ են եղել․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կրկին մնացել է առանց փոխնախարարի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ փետրվարի 6-ին Արմեն Արզումանյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասով «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, տեղեկացանք, որ ոչ թե Արմեն Արզումանյանն է ցանկություն հայտնել հեռանալ, այլ նրան ազատել են պաշտոնից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր աղբյուրները հայտնում են, որ իրականում նախարարությունում դժգոհ են եղել Արմեն Արզումանյանի աշխատանքից, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի ապրիլին, այսինքն՝ անգամ մեկ տարի չաշխատեց այդ պաշտոնում: Գալով պաշտոնի եւ խոստումներ տալով՝ նա, փաստորեն, չի կարողացել իրականացնել դրանք, ինչն էլ այդպիսի դժգոհության պատճառ է հանդիսացել: Տեղեկացանք նաեւ, որ մինչ այս պահը նրան դեռ փոխարինող չի նշանակվել, եւ նախարարությունում այնպիսի տրամադրություններ են, որ առաջիկայում այդ հաստիքը չի էլ համալրվի, եւ նրա գործառույթները կկատարեն նախարարի մյուս տեղակալները:

Նկատենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն այդպիսի վիճակագրություն էր ներկայացրել եւ գրել, որ նախարարություններում կադրային ճգնաժամ է, մի քանի գերատեսչություններում նախարարի տեղակալներ չկան: Փաստորեն, նրանց ավելացավ եւս մեկը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Արմեն Արզումանյանին՝ հասկանալու համար, թե ինչու է նման որոշում կայացվել, սակայն մեր հարցերը մնացին անպատասխան։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով