«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ միանում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մեր միջնորդությանը. Բաբայան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պաշտոնապես հայտարարեց, որ միանում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մեր միջնորդությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Հիշեցնեմ, որ միանալու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը:
Նշված երկու խմբակցությունները միասին անհրաժեշտ նախագիծը կդնեն շրջանառության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մնաց լսենք ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումն այս հարցով»,- գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով