Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյանց լեռնանցքը (ձյուն է ու բուքփակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ 

Դժվարանցանելի են Արթիկ-Գեղանիստ ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները (բեռնատարների համար):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սպիտակի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սպիտակի ոլորաններում, Հրազդանի, Ապարանի, Թալինի, Արագածի, Գյումրիի, Անիի, Արթիկի, Դիլիջանի, Բերդի և Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Ապարանի և Արագածի տարածաշրջաններում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով