«Օրհնությունն» ստացել են. Ռուբեն Վարդանյանն այսօր կազատվի Արցախի պետնախարարի պաշտոնից. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր Արցախի նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդանյանը կազատվի պետնախարարի պաշտոնից: «Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին Արայիկ Հարությունյանն ու Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն այցելել են Նիկոլ Փաշինյանին՝ ստանալու վերջինիս «օրհնությունը», որ Վարդանյանի փոխարեն պետնախարար նշանակվի հենց Ներսիսյանը:

Ի դեպ, այն տեղեկություններին, թե նախ պետնախարար է նշանակվելու, իսկ հետագայի համար Արցախի նախագահի պաշտոնի հավակնություններ ունի, Ներսիսյանը ծայրահեղ բուռն էր արձագանքել՝ այդ տեղեկությունները որակելով իր դեմ կազմակերպված «արշավ»: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով