Օգնության են հասել փրկարարները

Փետրվարի 10-ին, ժամը 13։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 500 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան․ վերջինս շարունակել է ընթացքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով