Նոր բնագծեր են «նվաճում». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում տարբեր տեղաշարժեր են տեղի ունենում: Ավելին, Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո պաշտոնական ցավակցությունից, հումանիտար օգնություն ուղարկելուց, ԱԳ նախարարի այցից հետո այս հարցում գնալով նոր բնագծեր են «նվաճվում», թեպետ՝ առավելապես միակողմանի: Ի մասնավորի, արտգործնախարարության մեր աղբյուրը փոխանցում է, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան 69-րդ տարեդարձի կապակցությամբ։

Դա տեղի է ունեցել ոչ թե «սովորական» արարողակարգի համաձայն, այլ միջնորդավորված. շնորհավորանքը փոխանցվել է Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ «խողովակով»։ Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, օրերս ԱԳ և էկոնոմիկայի նախարարությունների կողմից ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվելու է հայ-թուրքական սահմանի բացման ռիսկերի գնահատման հարցերով։

Սակայն նույն այդ գերատեսչություններում կարծիք կա, որ այս հանձնաժողովը ավելի շատ արհեստական կառույց է լինելու, որտեղ ընդգրկված են թեմայից անտեղյակ, հիմնականում ՀԿ սեկտորում աշխատած, արտասահմանում կրթություն ստացած երիտասարդներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով