Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիայի բանակի մասին. նա խաբել է. մաս 162. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2023 թվականի հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մինչեւ 2020 թվականը խաղաղ կարգավորման ճանապարհով չի գնացել, քանի որ իմացել է՝ բանակն ուժեղ է, դաշնակիցները՝ հուսալի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Էն ժամանակ ո՞վ ո՞ւմ կհամոզեր, որ դա մի ճանապարհ է, որով պետք է գնալ այն պայմաններում, երբ որ մենք գիտեինք, որ մենք ունենք ուժեղ բանակ, հուսալի դաշնակիցներ. պաշտոնական զեկույցներ էր դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք «ոչ մի քայլ հետ» տրամաբանությամբ գործել», – նշել էր վարչապետը: Ստացվում է՝ նա ասում է, թե այդպիսի բանակ չենք ունեցել:

Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ժամանակներում տարբեր կերպ է արտահայտվել ՀՀ բանակի մարտունակության եւ կարողությունների մասին: Օրինակ՝ 2020 թվականին Փաշինյանը հայտարարել էր. «Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, եւ, հետեւաբար, Հայաստանը եւ Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին»: Իսկ, ահա, 2020-ի հուլիսի տավուշյան մարտերից հետո Փաշինյանը հայտարարում էր, թե հայոց բանակը տարածաշրջանի ամենամարտունակն է, մարտերի մասնակիցներին էլ միջնորդում էր մի քանի տասնյակ «Մարտական խաչ» շքանշաններով պարգեւատրել, մեկին՝ անգամ Ազգային հերոսի կոչում տալ։

Այսինքն՝ 2020 թվականի տավուշյան մարտերից հետո՝ 44-օրյա պատերազմից առաջ, Փաշինյանը հպարտանում էր բանակով, ուժեղ լինելու մասին հայտարարություններ անում, իսկ հետո հանկարծ հայտարարեց, թե ի վիճակի չենք եղել պայքարելու եւ ուժեղ բանակ չենք ունեցել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով