Մխչյան-Երևան ճանապարհին մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել

 

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Մխչյան-Երևան ավտոճանապարհի՝ մոտ 20 կմ-անոց հատվածում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը սպասարկող ճանշինականների անգործության հետևանքով ավտովթարներ են տեղի ունեցել։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեղում միայն աշխատում են օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարների հիմնական պատճառը ճանապարհը սպասարկող ճանշինի ոչ սրտացավ մոտեցումն է, քանի որ մերկասառույցով ճանապարհը չի մշակվել աղ ու ավազով։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով