Կանխվել է ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի տեղափոխումը

Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել

են արձանագրություններ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved

Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի և Շիրակի տարածաշրջանային բաժինների աշխատակիցների կողմից թիրախային և ուժեղացված ծառայություն է իրականացվել սահմանային անցման կետերում։

Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ կանխվել է ավելի քան 1150 գրամ քաշով ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի` առանց սահմանված կարգով հայտարարագրման տեղափոխումը, Բավրայի և Բագրատաշենի մաքսային կետերով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստերի առթիվ, ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածով կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

 

                        ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով