Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքում. կա տուժած

Փետրվարի 27-ին, ժամը 18:28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկինի փողոցի 3-րդ նրբանցքի տներից (80 քմ) մեկում. կա տուժած:
Փրկարարները Ք. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:41-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, գույքը և առաստաղը՝ մասնակի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով