Հրդեհ Արգել գյուղում

Փետրվարի 25-ին, ժամը 12։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգել գյուղի 11-րդ փողոցի թիվ 2 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկին կից տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 13:55-ին: Մասամբ այրվել են մոտ 4 խմ կուտակած վառելափայտ և ծածկը՝ մոտ 18 քմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով