ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն է ու բուքփակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դժվարանցանելի են Արթիկ-Գեղանիստ ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները (բեռնատարների համար):

Սպիտակի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սպիտակի ոլորաններում, Հրազդանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գյումրիի, Անիի, Արթիկի, Ճամբարակի, Սևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի և Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով