ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի, Լանջիկ-Մաստարա, Աշոցք-Ամասիա (բուք է), Ապարան քաղաքի, Երնջատափ, Ծաղկահովիտ, Ծիլքար գյուղերի և Արագածոտնի միջհամայնքային ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում (բուք է), Սյունիքի մարզում, Դիլիջան, Գավառ, Աբովյան և Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով