ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դժվարանցանելի են Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկած հատվածը, Ջաջուռի տարածաշրջանի, Լանջիկ-Մաստարա, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա, Արթիկ-Մեծ Մանթաշ ավտոճանապարհները, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածները:

Սպիտակի ոլորանները, Տաթև-Աղվանի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Սիսիան-Սարավան հատվածը և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Աշոցքի տարածաշրջանում, Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի և Լանջիկ-Մաստարա, Երևան-Սևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզում, Ջերմուկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Ջաջուռի, Թալինի, Ապարանի, Արագածի, Ամասիա-Աշոցք, Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում բուք է:

Սյունիքի մարզում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով