Հասարակության շրջանում խորացող դժգոհությունն անվտանգության ոլորտում առկա ծայրահեղ իրավիճակի վերաբերյալ իշխանությանը մղել է «հակահարձակման».Աբրահամյան

Հասարակության շրջանում խորացող դժգոհությունն անվտանգության ոլորտում առկա ծայրահեղ իրավիճակի վերաբերյալ իշխանությանը մղել է «հակահարձակման»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ընդ որում` նրանց համար կարևոր չէ, թե իրենց ագրեսիան այդ պահին ում նկստմամբ է, կարևորն իրենց` իրավիճակից չոր ու անկորուստ դուրս գալու հնարավորությունն է:
Փաշինյանական իշխանության խնդիրը ոչ թե զինված ուժերում կամ առհասարակ անվտանգային համակարգում տեղ գտած տապալումները վերացնելն ու համակարգի վերականգնումն է, այլ դրա պատճառահետևանքային կապերը նույնիսկ ամենաանտրամաբանական ձևով նախկին իշխանությունների հետ կապելն է:
Երբեմն նախկին իշխանություն ասելով Հայաստանի առաջին հանրապետությունն են նկատի ունենում ու փորձում իրար հետ շաղկապել ամենաանհավանական գործընթացները:
Հայաստանն անկասկած այսպիսի անպատասխանատու և անբարոյական իշխանություն չի տեսել:
Թշնամությունն ու ատելությունը սեփական ժողովրդի բոլոր հատվածների նկատմամբ այս իշխանությանը նկարագրող առաջնային բնութագրիչներից է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով