Հարկային և մաքսային ծառայողները կատարելագործում են ռուսաց լեզվի մասնագիտական հմտությունները

Եռամսյա դասընթացին մասնակցում է 170 ծառայող
Մեկնարկել են հարկային և մաքսային համակարգերի ծառայողների համար նախատեսված ռուսաց լեզի մասնագիտացված առկա և հեռավար ձևաչափով եռամսյա դասընթացները․ մասնակիցները 170-ն են։ Ծրագիրն իրականացվում է ՊԵԿ ուսումնական կենտրոնի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ։
2023 թվականը հայտարարված է ռուսաց լեզվի` որպես ազգամիջյան շփման տարի ԱՊՀ մասնակից երկրներում։ Նմանատիպ դասընթացներ արդեն իրականացվել են Հայաստանի պետական մի շարք կառույցներում։
Ուսումնական ծրագիրը խթանում է ամենօրյա աշխատանքում օտար լեզվի վարժ կիրառումը։
Մասնագիտական տերմինաբանություն, բազային քերականություն և խորացված խոսակցական հմտություններ․ դասընթացի հիմնական ուղղվածություններն են։ Ուսումնական ծրագիրը դասավանդելու են փորձառու դասախոսները։
Փետրվարից՝ մայիս, դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն ամփոփիչ քննություն։ Լավագույնները կստանան համապատասխան հավաստագրեր։
Մանրամասները՝ տեսանյութում  https://www.youtube.com/watch?v=oDJpe9UjSbM
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով