Հակահայկական իշխանության «քիմիան». Անդրանիկ Թեւանյան

 

Թուրքիան Հայաստանի սահմանի մոտ զորավարժություններ է անում՝ Հայաստանին սպառնալով վերցնել «Զանգեզուրի միջանցքը», այն է՝ Սյունիքը։ Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նաեւ նշել է. «Իրանը Հայաստանի սահմանի մոտ նույնպես զորաշարժ է անում՝ հայտարարելով, որ թույլ չի տալու տարածաշրջանի քարտեզի վերաձևում, այսինքն՝ Սյունիքի խլում ՀՀ–ից։

Իրանում օրերս տեղի ունեցած երկրաշարժից հետո կային զոհեր և հարյուրավոր վիրավորներ։ Նիկոլ Փաշինյանից եղավ զրո արձագանք՝ ո՛չ ցավակցեց, ո՛չ օգնություն առաջարկեց (գոնե խորհրդանշական)։ Բայց ահա Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին Նիկոլ Փաշինյանն արագ արձագանքեց՝ ցավակցելով։

Փաստորեն, Հայաստանին սպառնացող ու մեզ թշնամի Թուրքիային ցավակցում է, իսկ բարեկամ Իրանին՝ ոչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ահա՛ այս իշխանությունների «քիմիան»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով