ՃՏՊ Նոր Հաճն քաղաքում. տուժածներ չկան

Փետրվարի 3-ին, ժամը 09:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. Տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ կամրջի մոտակայքում «Opel Kadett» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Վ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով