ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Փետրվարի 2-ին, ժամը 19:06-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 146-րդ կմ-ին «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 2 մ սահել և բախվել բետոնե արգելապատնեշին. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով