ՃՏՊ Աբովյան քաղաքում. կան տուժածներ

Փետրվարի 27-ին, ժամը 14:21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի Արցախի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել է չորս ավտոմեքենա, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Լ. Ս., ծնված 1985 թ.) և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Լ. Ս.-ն, ուղևոր Հ. Հ.-ն (ծնված 1988 թ.) և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ. Հ.-ն (ծնված 1960 թ.) հոսպիտալացվել են «Աբովյան» ԲԿ, այնուհետև վերջինս ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Հ. Հ.-ն տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով