Այսպես շարունակվելու դեպքում ազգովի լացելով երգելու ենք «երեկ լավ էր,քան թե այսօր».Շարմազանով

Նիկոլն առաջին անգամ «Ղարաբաղի հայեր» ձեւակերպումն արեց դեռեւս մինչեւ 44-օրյա պատերազմը՝հենց Ստեփանակերտում։Գրում  է ՀՀԿ ԳՄ   անդամ  Էդուարդ    Շարմազանովը:

Այն ժամանակ արձագանքեցի ու հրապարակային մտահոգություն հնչեցրեցի ,որ ի՞նչ «Ղարաբաղի հայեր»…այդ դեպքում էլ Ադրբեջանը կարող է խոսել «Ղարաբաղի ադրբեջանցիների»մասին ՝ հարցին տալով ընդամենը միջհամայնքային կարգավիճակ։
Գրեթե ոչ մեկ դրան ուշադրություն չդարձրեց։
Իսկ հիմա արդեն փաստաթղթերում են գրում «Ղարաբաղի հայեր» ,չնայած պետք է գրվեր ու նախկինների ժամանակ գրվել է միշտ «ԼեռնայինՂարաբաղի ժողովուրդ» եզրույթը։
Այսպես շարունակվելու դեպքում ազգովի լացելով երգելու ենք «երեկ լավ էր,քան թե այսօր»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով