Արմավիրի մարզում դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի

 

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին,  հայտնել  են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի Տեր-Գաբրիելյան 23 հասցե, որտեղ դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են տղարամդու դի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկաններն ու քննիչները դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Պարզվել է  մահացածի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Սամվել Ս․-ն է։ Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով