55-ամյա տղամարդուն դանակահարել էր 28-ամյա դուստրը

 

Փետրվարի 22-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած արնահոսող վերքով բուժօգնության է դիմել 55-ամյա տղամարդ:
Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել:
Էրեբունու ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մուրացանի փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն ձեռքերով հարվածներ էր հասցրել 35-ամյա փեսան, իսկ 28-ամյա դուստրը դանակով խփել էր մեջքին:
Տուժողի 28-ամյա դուստրը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով