250 հազար ԱՄՆ դոլար Նիկոլին ու Աննային՝ պատժից խուսափելու համա՞ր.Գագիկ Համբարյան

 

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.
Ինձ համար զարմանալի և անակնկալ չէր “Թրանսփարենսի ինթերնեշնլ”- ի տվյալները, ըստ որոնց, կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանը նախորդ տարի հետընթաց է ապրել, այլ կերպ ասած՝ Նիկոլի կառավարության օրոք կաշառակերությունն ու կոռուպցիան ավելացել են…
Սրա հետ մեկ տեղ նաև Veles NGO-ի կողմից Շիրակի և Լոռիի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի գործունեության վերաբերյալ իրականացված հետաքննությունը կրկին Գյումրիում ակտիվացրեց խոսակցություններն ու ասեկոսեները, թե ինչպե՛ս 2018 թ-ի իշխանատեղափոխությունից հետո Գյումրիի որոշ պաշտոնյաներ խուսափեցին բանտարկումից, իսկ նրանց դեմ հարուցված բազմաթիվ գործերը դոփում են Հակակոռուպցիոն Կոմիտեում՝ “սպասելով” համապատասխան ժամկետի լրացմանը, որ դրանք կարճվեն կամ էլ դադարեցվի հետապնդումը “ժամկետանց” լինելու պատճառով…
2018 թ-ի իշխանատեղափոխությունից օրեր անց Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը, ով մինչ այդ էլ 20 տարի զբաղեցրել էր Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի պետի պաշտոնը, հրաժարական տվեց և նրա կողմից ՇՊՀ-ում գործած բազմաթիվ ապօրինությունների և հանցագործությունների վերաբերյալ հարուցվեցին մի քանի քրեական գործեր, որոնք հետագայում միավորվեցին, իսկ հետո էլ Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի և նրա քավոր՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ դհոլչի Արթուրի կողմից “բարեհաջող” տեղափոխվեց Սասուն Խաչատրյանի ղեկավարած “դուքանը”, որտեղ և հաջողությամբ նույն տեղում դոփում է արդեն 5 տարի… Մի քանի րոպեում բացահայտվող որոշ հանցագործություններն արդեն 5 տարին էլ չեն կարող բացահայտել… Էլ չասեմ, որ նույն անձի ապօրինությունների վերաբերյալ բացահայտումներ են արել Շիրակի մարզի դատախազությունը՝ Արթիկի 2-րդ և 4-րդ դպրոցների հետ կապված և ՊԵԿ-ը…
Սակայն քրեական գործերը հարուցելուց մի քանի ամիս անց, Գյումրիում ասեկոսեներ սկեցին տարածվել, ըստ որոնց Սահակը բավականին մեծ գումար է տվել ոչ միայն դհոլչի Արթուրին ու նրա սանիկին՝ Կարենին՝ 50 հազար ԱՄՆ դոլար, այլև բավական պատկառելի գումար՝ 250 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել նիկոլենց (ըստ տարածվող լուրերի գումարը ինչ-որ անձի անունից փոխանցվել է ինչ-որ բարեգործական հիմնադրամի, որը վերահսկվում է Նիկոլի ընտանիքի կողմից)…
Կրկնում եմ սա ասեկոսեներ են… Բայց բերեք համադրենք փաստերը և հասկանանք, թե այդ ասեկոսեների և բամբասանքների հիմքում արդյո՞ք չկա ճշմարտություն…
Փաստը հետևյալն է՝ Նիկոլի իշխանությունը, որը 15-20 տարվա գործեր է “ջրի երես հանում”՝ պատժում ու հաշվեհարդար տեսնում հատկապես իր քաղաքական հակառակորդների հետ կա՛մ էլ “կուլակաթափ” անում նախկիններին, չի “նկատում” Սահակի գործած հանցագործությունները և թույլ է տալիս, որ դրանք չբացահայտվեն… Օրինակ՝ կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրերի մատուցման հանցագործությունը կարելի է բացահայտել 5 րոպեում, բայց Սասուն Խաչատրյանի “օֆիսում” դա “չեն կարող” բացահայտել արդեն 5 տարի… Նույնը՝ ՆՈՐԿԵՆՏ ծրագրի կեղծ մրցույթների մասով և այլն…
Սահակի կողմից նիկոլենց փոխանցած 250 հազար դոլարի մասին ասեկոսեն եթե առաջ բերենք, ապա կհասկանանք, թե ինչու՛ Հակակոռուպցիոն Կոմիտեն 5 տարի էլ ՇՊՀ-ում Սահակի կողմից գործած հանցագործությունների պահով որևէ առաջընթաց չի գրանցել…
Զզվելի է, երբ ՇՊՀ-ի քրեական գործերի հարցով դիմում ես Գլխավոր դատախազություն… Նույնաբովանդակ, շաբլոն և տգետ պատասխաններն են տալիս՝ հղում անելով ահռելի ծավալների վրա և նախկին պրոռեկտորի դեմ շինծու և պատվիրված գործի վերաբերյալ պատասխաններ տալիս՝ հիանալի գիտակցելով, որ ինձ հետաքրքրում են կոնկրետ Սահակի գործերը, որոնց վերաբերյալ նրանք մի միլիմետր առաջ չեն շարժվել…
Ի դեպ, Գյումրիում նաև խոսում են, որ 250 հազար դոլար նիկոլենց մուծվել է նաև երևանյան բուհերից մեկի մասնաճյուղի ղեկավարներից մեկը՝ իրեն հանգիստ թողնելու համար, իսկ ևս մեկը, ով չէր տվել գումարը, 9 ամիս բանտարկվել է…
Նիկոլենց տրված 250 հազար դոլարի մասին Գյումրիում տարածված ասեկոսեները և Սահակի պատժից խուսափելու փաստը համադրելով ինքներդ եզրակացրեք, թե արդյոք դրա մեջ ճշմարտություն կա թե` ոչ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով