Monthly Archives: Փետրվարի 2023

Հրդեհ Նալբանդյան գյուղում

Փետրվարի 28-ին, ժամը 14։14-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղի կենտրոնում այրվում են էլեկտրական սյուն և ծառեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:42-ին, մարվել՝ 15:22-ին: Գյուղի 3-րդ թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի դիմաց այրվել են մոտ 270… Կարդալ ավելին »

Թուրքիայում կրկին երկրաշարժ է եղել

  Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Կայսերի քաղաքի շրջանում, որից ոչ հեռու գտնվում է Էրջիես լեռնադահուկային հանգստավայրը: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

ՃՏՊ Տեղ գյուղում

Փետրվարի 28-ին, ժամը 15։19-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղում ավտոմեքենան գլորվել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան մոտ 200 մետր գլորվել է ձորը։

ՌԴ ԱԳ նախարարը ֆիքսում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ն Արցախին կապող «Լաչինի միջանցքում» ադրբեջանական անցակետեր նախատեսված չեն, սակայն ոչ պակաս ուշագրավ է այս հայտարարության շարունակությունը.Աբրահամյան

Բաքվում ՌԴ ԱԳ նախարարը ֆիքսում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ն Արցախին կապող «Լաչինի միջանցքում» ադրբեջանական անցակետեր նախատեսված չեն, սակայն ոչ պակաս ուշագրավ է այս հայտարարության շարունակությունը: :Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր   Տիգրան  Աբրահամյանը Լավրովը հավելում է, որ կա հնարավորություն` տեխնիկական միջոցներով վերացնել կասկածները, որոնք… Կարդալ ավելին »

Մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ, մարտի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի… Կարդալ ավելին »

Կան մարդիկ, ովքեր անընդհատ փնտրում են 3-րդ…5-րդ ուժեր, և չեն գտնում.Կարեն  Ճշմարիտյան

 ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն  Ճշմարիտյանը ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է Կան մարդիկ, ովքեր անընդհատ փնտրում են 3-րդ…5-րդ ուժեր, և չեն գտնում։ Փնտրում են նրանց, ովքեր դուրս կբերեն, այսինքն, պայմանական ասած՝ կվերակենդանացնեն ու «կբուժեն» երկիրն ու ժողովրդին։ Միգուցե անկեղծ(մի մասն իրոք անկեղծ) ձգտում են, բայց տեսանելի է մեկ այլ մղում։ Ներքուստ ցանկանում են, որ «բուժեն»… Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է Երևանում կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրություն

  Նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 15 մլն ՀՀ դրամի վնաս     ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը` հսկողություն իրականացնելով գործունեության բոլոր ոլորտների նկատմամբ:   Ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտե օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան… Կարդալ ավելին »

Ինչպե՞ս է լինում,որ Լաչինն ու Աղավնոն,Շուռնուխն ու Գորիս-Կապան 21կմ հանձնելը ՝հեչ,բայց Հաագայի դատարանի վճիռը՝ մեջ.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  ԳՄ  անդամ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է Ինչպե՞ս է լինում,որ Լաչինն ու Աղավնոն,Շուռնուխն ու Գորիս-Կապան 21կմ հանձնելը ՝հեչ,բայց Հաագայի դատարանի վճիռը՝ մեջ։ 9.000 քառ.կմ հանձնել է,Քարվաճառ ու Աղդամ / նռան ֆոտոյի ականջը կանչի/ հանձնել է,Արցախի ինքնորոշումից հրաժարվել է ու հիմա էլ սաղ ազգի առաջ «լոպազանում» է պերաշկի ու սիմինդ ուտելով։ Բա մեկը… Կարդալ ավելին »

Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանում շչակ է գործարկվելու

Մարտի 1-ին՝ ժամը 11:00-ից 12:30-ն ընկած ժամանակահատվածում, «Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» Երևանի մասնաճյուղում անցկացվելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում էլեկտրաշչակի ազդարարում, անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: