Զորամասի հրդեհի դեպքի նկարագրի պաշտոնական վարկածը հասարակության մոտ հարցերի տեղիք է տվել. ԱԱԾ պահեստազորի սպաները պատրաստ են՝ կոնսուլտացիաներ անցկացնել զոհվածների հարազատների հետ

 

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը պատրաստակամություն է հայտնում կոնսուլտացիաներ անցկացնել զոհվածների հարազատների, շահագրգիռ անձանց, կազմակերպությունների հետ դեպքի իրական հանգամանքները պարզաբանելու ու գնահատելու համար։ Այս մասին հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհը պատճառ է դարձել ժամկետային ծառայության 15 զինվորի ողբերգական մահվան:

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր վշտակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, արձանագրում, որ ցավը հանուրինս է:

Դեպքի նկարագրի պաշտոնական վարկածը հասարակության մոտ իրավամբ հարցերի տեղիք է տվել, ավելին, կասկած հարուցել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետևաբար քննությունն առավելագույնս խորը և թափանցիկ պիտի ընթանա:

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը պատրաստակամություն է հայտնում կոնսուլտացիաներ անցկացնել զոհվածների հարազատների, շահագրգիռ անձանց, կազմակերպությունների հետ դեպքի իրական հանգամանքները պարզաբանելու ու գնահատելու համար»,- նշված է ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած հաղորդագրությունում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով