Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. «Sputnik Արմենիա»

 

«Կացարանի պատուհանով, որը պատված է եղել ճաղավանդակներով, մի քանի զինծառայող փորձել են դուրս գալ։ Ըստ երևույթին` դրանք հենց վիրավոր զինծառայողներն են եղել»,- հայտնում է «Sputnik Արմենիա»-ն, որի թղթակիցները Գեղարքունիքի մարզում են` Ազատ գյուղում, որտեղ գիշերը ողբերգական ելքով հրդեհ է տեղի ունեցել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պարզվում է` կացարանում տեղադրված է եղել փայտի վառարան, որը գտնվել է կացարանի մուտքի մոտ։ Ուժեղ կրակի բռնկման պահին վերակարգի զինծառայողները եղել են բակում, իսկ ներսում քնած է եղել անձնակազմը։ Քանի որ կրակը շատ ուժեղ է եղել, քնած զինծառայողներից մի քանիսը ծխահարվել են, իսկ մյուսները փորձել են դուրս գալ, բայց քանի որ հենց մուտքի մոտ է եղել կրակը, նրանց չի հաջողվել դա անել։ Այդ ընթացքում վերակարգի զինծառայողները ներս են մտել, որպեսզի օգնության հասնեն համածառակայիցներին, բայց նրանք էլ են հրդեհի զոհ դարձել։

Կացարանի պատուհանով, որը պատված է եղել ճաղավանդակներով, մի քանի զինծառայող փորձել են դուրս գալ։ Ըստ երևույթին` դրանք հենց վիրավոր զինծառայողներն են եղել։

Տեղում քննչական գործողություններն ավարտվել են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զոհվածներից մեկի ծնողը, որը դեպքի վայր էր եկել որդու մասին լուրի հետևից, տեղում իմացավ, որ տղան մահացել է»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։

Զոհերի թիվը 15 է, վիրավորներինը նախնական նշվում էր 3, բայց ընթացքում թիվն ավելացավ և հասավ 5-ի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով