Ընդդիմադիր Փաշինյան vs վարչապետ. տրանսպորտի վարչության պետը դեռ «պադավատ» ունի.«Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրե՛ք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս». սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ 2015թ.-ի մի ելույթից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանն այս երեւույթը անվանել էր «պադավատապետություն»: Հետարքիր էր՝ արդյոք հիմա արդեն փոխվել է իրավիճակը, եւ 5 տարի առաջ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը արգելում է արդյոք տրանսպոտի վարչության պետին ծառայողական ավտոմեքենայով գործի գնալ:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի քաղաքապետարան, ու լրատվության վարչությունից մեզ փոխանցեցին հետեւյալը. «Վարչության պետը մշտապես շրջայցերի, ստուգայցերի մեջ է, ունի ծառայողական մեքենա: Վարորդ կա, որի ամսական կարիքների համար բենզին է դուրս գրվում»: Ստացվում է՝ 8 տարի առաջ տրանսպորտի վարչության պետը չպետք է մեքենա ունենար՝ ըստ Փաշինյանի, սակայն հիմա ոչ միայն պետք է, այլեւ ունի:

Ընդ որում՝ նկատենք, որ եթե տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանին հաճախ կարելի էր տեսնել կանգառներում երթուղիներին հետեւելիս, հիմա, փաստորեն, տրանսպորտի վարչության նոր պետը ծառայողական ավտոմեքենայից է օգտվում: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից 5 տարի անց մենք շարունակում ենք լինել «զարմանալի պետություն», որտեղ շարունակում է ծառայողական մեքենա ունենալ Երեւանի քաղաքապետարանի տրասնպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով