Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ Mercedes-ը, մի քանի մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում․ 20-ամյա ՊՆ ծառայողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․

 

Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս  մասին  հաղորդում է  shamshyan.com-ը:

Ժամը 17։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Արգամ Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին, Կանիաշիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Լ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվ են գործել նաև «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայակայն գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն դասակի ավագ տեսուչներ Գևորգ Սիմոնյանն ու Նարեկ Ինջիղուլյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Բաղդասարյանի գլխավորւթյամբ։

Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ռազմիկ Լ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես ժամկետային զինծառայող։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով