Թշնամին ցանկանում է, որ մենք շրջափակումից, կենցաղային դժվարություններից դժգոհենք, դառնանք անկառավարելի.Հակոբ Հակոբյան

 

Բլոկադայի ամենավտանգավոր հետևանքը, դա երկրում ապակայունացում ստեղծելն է՝ սա է թշնամու գլխավոր նպատակը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Արդարություն կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։ «Միամտություն է կարծել, թե նրանք ուզում են մեզ սովամահ անել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թշնամին ցանկանում է, որ մենք շրջափակումից, կենցաղային դժվարություններից դժգոհենք, դառնանք անկառավարելի, սկսենք մեր մեջ թշնամիներ և դավաճաններ փնտրել: Բրինձը լավը չի, ձեթը քիչ է, …, էս մեկը թալանչի է, էն մեկը պոպուլիստ է… Ժողովուրդ զգոն լինենք: Ակամա չդառնանք թշնամու ձեռքին գործիք: Երևի այս օրերին մեր փրկությունը մեր սթափ մտածելու մեջ է»,-գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով