Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության և ռազմավարության արմատական վերանայում․ Բաբայան

 

Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության և ռազմավարության արմատական վերանայում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն, իհարկե, սպասելի էր։ Բայց, ինչպես ասում են, քանի դեռ որոտը չի բռնկվել… եզրակացություններ չեն արվում։ Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության և ռազմավարության արմատական վերանայում։ Այս վերանայումը պետք է վերաբերի թե՛ պետական ծրագրերին, թե՛ զարգացման առաջնահերթություններին, թե՛ մեր առօրյային։ Միայն այս կերպ մենք կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները»,- գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով