Սպանություն Երևանում. Զեյթունում հայտնի «Degusto» արագ սննդի կետի մոտից 3 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում Ռուբինյանց-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում, երբ նկատում են, որ Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց 3 քաղաքացի ուշագնաց ընկած են։

Shamshyan.com֊ի հաղորդմամբ՝ պարեկները վիրավորներից մեկին իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Իզմիրլյան» ԲԿ, իսկ երկուսի համար էլ ահազանգում են 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը այդ երկու վիրավորներին էլ է տեղափոխում «Իզմիրլյան» ԲԿ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Degusto»-ի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև հետքերը տանում են դեպի Պարույր Սևակի փողոց, որը պարեկները նույնպես այս պահին վերցրել են իրենց հսկողության տակ։

Մինչ դեպքի վայրում տարածքը սահմանազատել և ծառայություն էին կատարում պարեկները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է, իսկ մյուս երկուսի համար բժիշկները պայքարում են։

Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, մինչ կժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և վիրավորների ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով