Սեյրան Օհանյանի նկատմամբ քերական հետապնդում հարուցելու միջնորդությունը Նիկոլ Փաշինյանը պահել էր երեկվա նման մի աղետի համար. Վարդանյան

 

Սեյրան Օհանյանի նկատմամբ քերական հետապնդում հարուցելու միջնորդությունը Նիկոլ Փաշինյանը պահել էր երեկվա նման մի աղետի համար։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պարզ սխեմա․ իրենք բերում են աղետը, հանրությունը տրամաբանական արձագանք է դրսևորում դրա նկատմամբ, իրենք տեսնում են տրամադրությունները ու միանգամից դաշտ են նետում նախօրոք պատրաստված մի այլ հնչեղ բան։

Կապ չունի, որ այդ քայլը մարդկային ճակատագրի հետ խաղալ է, կապ չունի, որ դա թշնամական օրակարգի սպասարկում է, կարևորը դժգոհություններն իրենցից հեռացնելն է։

Այդ նպատակով է դատախազը հիմա միջնորդություն ներկայացրել քերական հետապնդում հարուցելու համար, որ երկրորդ պլան մղվի երեկվա ողբերգությունը, Արցախի 40 օր շրջափակված լինելու հանգամանքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բոլոր նրանք, ովքեր առաջ են տանում այս մարդկանց ապաշնորհ լինելու թեզը պետք է ուղղակի նայեն թե ինչ պրոֆեսիոնալիզմով են նրանք պահում իշխանությունը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով