Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա

 

Այսօր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և  Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը այցելել են Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու  Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարի ընթացքին:Այս մասին հայտնում են շախմատի ակադեմիայից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նախագահը շրջել է տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են շուրջ 500 շախմատիստներ՝ Երևանից և մարզերից , ինչպես նաև այցելեց շրջանային մրցաշարի դահլիճ, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի  շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմաների համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով