Հրդեհ Կապան քաղաքում (թարմացված)

Հունվարի 12-ին, ժամը 06:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու բնակարանների նկուղներում և պատշգամբներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:35-ին, մարվել՝ 08։40-ին։ Այրվել են պատշգամբը (մոտ 6 քմ), նկուղը (մոտ 6 քմ), գույքը և կենցաղային իրեր, իսկ հարակից բնակարանում՝ պատշգամբը (մոտ 6 քմ) և նկուղը (մոտ 6 քմ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով