ՊՆ զորամասում հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողները տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ

 

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած զինծառայողները տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաղորդվում է, որ զորամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Այրվել է շինությունը (մոտ 104 քմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով