Պետության գոյությունն ու բացակայությունը.Էդգար  Ղազարյան

Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում իմ պաշտոնավարման ժամանակաշրջանում, մի օր նամակ ստացա Լեհաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկից, որտեղ սպանության համար դատապարտված և իր պատիժը կրող ՀՀ քաղաքացի մի դատապարտյալ բողոքում էր բանտային պայմաններից, իր հանդեպ բանտի ադմինիստրացիայի վերաբերմունքից, բանտային ռեժիմից և այլն։ Ստանալով այդ գրությունը` ես հանձնարարեցի դեսպանության հյուպատոսին կապ հաստատել բանտի ադմինիստրացիայի հետ, պայմանավորվել և գնալ տեղում ծանոթանալ իրավիճակին։ Կարճ ժամանակ անց հյուպատոսը գործուղվեց այդ հիմնարկ (մի քանի հարյուր կմ Վարշավայից հեռու), հանդիպեց դատապարտյալին, բանտի ղեկավարությանը, տեղում քննարկեց բարձրացված խնդիրները։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար    Էդգար  Ղազարյանը:
Մի քանի օր անց ստացա նոր նամակ նույն դատապարտյալից, ով շնորհակալություն էր հայտնում Հայաստանի դեսպանության արձագանքից և տեղեկացնում դրական փոփոխությունների մասին։
Սա պետություն է, որ պատասխանատու վերաբերմունք ունի իր՝ անգամ ամենադաժան մեղք գործած քաղաքացու հանդեպ, նաև օտար երկրում, ազատազրկման վայրում։
Ընդամենը մի քանի տարի անց, ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, նույն այդ պետությունը թշնամու հետ համաձայնեցված մահվան ճիրաններն է նետել իր 120.000 քաղաքացիների, որոնցից ոչ ոք ոչ մի մեղք չի գործել, ոչ մի սխալ թույլ չի տվել, բացի դրանից, որ ազնիվ ու միամիտ է գտնվել ու վստահել է հայերեն խոսացող, իրեն ավելի անվտանգ ու բարեկեցիկ, արդար ու երջանիկ կյանք խոստացող սրիկա պատուհասին և իր հանցախմբի անդամներին։

https://www.facebook.com/photo/?fbid=1497530687437063&set=a.111965635993582

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով