Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 5. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին՝ Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի տարածքի մեջ մտնում է արդյոք, թե ոչ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ ճանապարհը Հայաստանի սահմանների մեջ չի մտնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Գորիս-Կապան մայրուղին էդ սահմանների մեջ չի մտնում: Ո՛չ, չի մտնում Հայաստանի հետ սահմանների մեջ, որովհետեւ ինչպես եւ չի մտնում 2010 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով»։

Այստեղ խոսքը գնում է նախորդ տարվանից փակված Գորիս-Կապան մայրուղու 21 կմ հատվածի մասին: Այն Ադրբեջանին է զիջվել ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այլ ավելի ուշ՝ դեկտեմբերին, երբ հայկական զինուժը հետ քաշվեց հրադադարի պահին իր զբաղեցրած դիրքերից։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, սակայն, արտաքին սահմաններ չի որոշում: Այստեղ պատգամավորի փաստարկը հիմնավոր չէ, քանի որ «Վարչատարածքային բաժանման մասին» ներպետական օրենքով չեն կարող որոշվել երկրի արտաքին սահմանները։

Ստացվում է՝ պատգամավորի պնդումը, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով արդեն իսկ որեւէ տարածք հանձնված էր Ադրբեջանին, կեղծիք է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով