Կարեն Հեքիմյանն ընտրվել է Պահպանողական կուսակցության նախագահ

 

2023թ. հունվարի 8-ին, Երևան քաղաքում տեղի է ունեցել Պահպանողական կուսակցության 12-րդ (արտահերթ) համագումարը, որն ընդունել է 9 (ինը) որոշում, այդ թվում բանաձև: Համագումարը ՊԿ նախագահ է ընտրել Կարեն Հեքիմյանին, փոխնախագահ՝ Հայկ Միրզոյանին, քարտուղար՝  Թաթուլ Մկրտչյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ՊԿ 12-րդ  համագումարն ընդունել է բանաձև, որտեղ ասվում է.

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դասեր քաղելով ՊԿ՝ ձեռքբերումներով և ձախողումներով լի 31-ամյա պատմությունից, արձանագրում ենք, որ գործը կիսատ է, անելիք կա։ Որքան էլ տխուր է և ցավալի, դեռ չի հաջողվել հայրենիքից դուրս բերել օտար զորքերը, չի հաջողվել վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, չի հաջողվել օրենքը բարձրացնել ամեն ինչից վեր։

 

Արցախի բռնազավթման, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, հազարավոր մարդկային կորուստների հետևանքով ստեղծել են մարտահրավերներ, որոնք կհաղթահարվեն, երբ իշխանությունը կվերանայի արտաքին քաղաքական, անվտանգային և պաշտպանական հայեցակարգերը։

 

ՊԿ-ն առաջիկա 1 տարում (մինչև հաջորդ համագումարը) փորձելու է կազմել արտաքին քաղաքական, անվտանգային, պաշտպանական հայեցակարգեր, տնտեսության զարգացման ծրագիր, ընդլայնել արտաքին կապերը, ՊԿ շարքերում ներգրավել գործարարների,  պատրաստել հավակնոտ քաղաքական գործիչներ, համախմբել պահպանողական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին, հիմնել լրատվական կայք, մշակել ընտրություններում հաղթելու մարտավարություն։

 

ՊԿ-ն վերահաստատում է նվիրվածությունը անկախությանն ու ժողովրդավարությանը և ջանք է գործադրելու, որ հայ ժողովուրդն ապրի օրենքի և աշխարհի հետ ներդաշնության մեջ, ապահովվի համընդհանուր բարեկեցություն։

 

 

ՊԿ նախագահ՝                   ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆ

ՊԿ քարտուղար՝               ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ

08.01.2023թ.

Երևան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով