Իշխանությունները դատավոր Մնացական Մարտիրոսյանին անձամբ են կանչել եւ ասել՝ դիմում գրի․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ հայտնի Մացոյին, Հակակառուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցանկից հանելը պատահական չի եղել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, քաղաքական իշխանությունները նրան անձամբ են կանչել եւ ասել, որ իր անվան շուրջ հանրային հնչեղությունն այնքան մեծ ու բացասական է եղել, որ լավ կլինի նա հանի իր թեկնածությունը եւ դիմում գրի, ինչն էլ Մնացականյանն արել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ դեկտեմբերի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ որոշեց դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:

Այսինքն՝ Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր եւ չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով