Իրավիճակն առավել քան պայթունավտանգ է հնարավոր մեծածավալ ռազմական էսկալացիայի և ՀՀ իշխանությունը զավթած հայատյաց, ապազգային և թրքամետ իշխանության քայլերի պատճառով.Գևորգյան

Ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը  տեսանյութին  կից    գրել  է
«ԵՍ ՀԱՅ ԵՄ, ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՄ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած պանթյուրքիստի հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսին արված հայտարարությունները, ամբողջովին հակասում են ՀՀ ազգային–պետական շահերին և լուրջ սպառնալիքի առաջ են կանգնեցնելու թե՛ Հայաստանի Հանրապետությանը, թե՛ Արցախի Հանրապետությանը։ Ասուլիսի տրամաբանական շարունակությունը նույն օրը, ադրբեջանի նախագահի հայտարարությունն էր՝ որպես ռազմական ագրեսիայի նախերգանք, ինչը բխում է բացառապես թուրք–ադրբեջանական տանդեմի ցեղասպան քաղաքականությունից և ագրեսոր պետության իրենց առաջնահերթություններից։
Իրավիճակն առավել քան պայթունավտանգ է հնարավոր մեծածավալ ռազմական էսկալացիայի և ՀՀ իշխանությունը զավթած հայատյաց, ապազգային և թրքամետ իշխանության քայլերի պատճառով։
Հայտարարությամբ՝ կոչ ենք անում բոլոր ազգային ուժերին, կառույցներին և անհատներին, Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությամբ համախմբվել և ստեղծել միասնական ազգային ճակատ, ուղենիշ ունենալով լայնածավալ պատերազմի կանխումը, հանուն խաղաղության, փրկության, մեր ազգային ուժի մեկտեղումն ու ազգային աննահանջ պայքարը։ Հանուն մեր լինելիության, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության, հանուն անվտանգ ու խաղաղ ապագայի։
Հապաղելն ու անտարբերությունը հավասար է կործանման։
«Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» համահայկական շարժման խորհուրդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով