Ինչպե՞ս է լինում, որ բանակի համար զենք գնել «չեն կարողանում», իսկ ոստիկանության համար է՛լ ավտոմեքենաներ, է՛լ հատուկ տեխնիկա, է՛լ բարդ սարքավորումներ, է՛լ զենք ու կապի միջոցներ. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ  Կարեն Վրթանեսյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.

Ինչպե՞ս է լինում, որ «ապիկար» Նիկոլը «չի կարողանում» վրաններում ու կիսախարխուլ գյուղական տներում ապրող զինվորներին նորմերին համապատասխանող կացարաններով ապահովել, բայց լավ էլ կարողանում է ոստիկանական նոր ստորաբաժանումներ բացել, թույն կահավորված, ամենաժամանակակից կառավարման համակարգերով։
Ինչպե՞ս է լինում, որ բանակի համար զենք գնել «չեն կարողանում», իսկ ոստիկանության համար է՛լ ավտոմեքենաներ, է՛լ հատուկ տեխնիկա, է՛լ բարդ սարքավորումներ, է՛լ զենք ու կապի միջոցներ… Ու ոչ միայն գնում են, այլև իրական ժամանակում աշխատող կառավարման ու կապի համակարգ ստեղծում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով