«Ինչ-որ անհասկանալի դեմքեր, որոնց իրավապահ ասելն էլ է դժվար, Նիկոլի կամակատարներն են, եկել են, որոշել են, որ իմ մեքենան պետք է տանեն». Աննա Մկրտչյան

«Նիկոլ Փաշինյանին սիգնալ տալու համար ամբողջ Երեւան քաղաքի քրեական վարչությունը եկել է իմ հետեւից»,- այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ընդգծելով, որ երբեմնի Նիկոլ Փաշինյանը, որ խոստանում էր կանգնել «կարմիր լույսի» տակ, ԱԺ ու Կառավարության շենքերն էլ համարում էր ժողովրդի տունը, այսօր անհամեմատ փոխվել է, ամեն ինչ հակառակն է անում։

«Ինչ-որ անհասկանալի դեմքեր, որոնց իրավապահ ասելն էլ է դժվար, Նիկոլի կամակատարներն են, եկել են, որոշել են, որ իմ մեքենան պետք է տանեն։ Երևանի քննչական վարչությանն էսօր Նիկոլը զանգել, ասել է, որ ձեր գործն էս ա»,- նշել է պատգամավորը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աննա Մկրտչյանի խոսքով՝ սա ՀՀ ՆԳՆ նորանշանակ նախարար Վահե Ղազարյանին և նրա տեղակալներին առաջին աշխատանքային հանձնարարությունն է և արդեն իսկ կարելի է արձանագրել, որ ամենածանր հանցավորության դեմ պայքարող մարդիկ «իրականում լավ են աշխատում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով