Ի՞նչ ընտրության պետք է մասնակցի ցեղասպանվող ժողովուրդը.Գևորգ  Գևորգյան

Ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը  գրում  է
Երեկ, պայքարող Արցախին նորից խփեցին թիկունքից շրջանառության մեջ դնելով արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրության գնալու մտադրության մասին խոսակցություններ։ Ի՞նչ ընտրության պետք է մասնակցի ցեղասպանվող ժողովուրդը։
Սա ընդամենը Արցախը վեջնականապես ոչնչացնելու և ադրբեջանին հանձնելու ծրագրի մի մասն է։ Որի համար էլ գործի շ են դրել բոլոր միջոցները։ Մյուս քայլն էլ ադրբեջանի պահանջն է Ռուբեն Վարդանյանի Արցախից հեռանալու մասին։
Մեկ այլ քայլով էլ ալիև-նիկոլ զույգը և Արցախում այս երկուսին սպասարկողները անցնելու են իրար փոխլրացնող ակտիվ մանևրների, որի արդյունքում հասարակ ժողովուրդն է լինելու թանկ, շատ թանկ գին է վճարողը։ Այս ամենը կանգնեցնելու մի ճանապարհ կա` համախմբվել, չկոտրվել ու պայքարել։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով