ՀՅԴ գործիչների ձերբակալությունները կատարվել են օրենքի ակնհայտ խախտումներով. Ռուբեն Մելիքյան

 

ՀՅԴ գործիչների ձերբակալությունները կատարվել են օրենքի ակնհայտ խախտումներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Միայն հրապարակային տեղեկությունների վերլուծության հիման վրա կարելի է եզրակացնել, որ ՀՅԴ երեք գործիչների ձերբակալությունը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումներով։

Ինչու՞: Ունենք հետևյալ փաստերը.

1) Անձինք ձերբակալվել են ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ծագած հիմնավոր կասկածի ռեժիմով (72 ժամ), այլ ոչ թե դատարան ներկայացնելու նպատակով (24 ժամ)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2) Անձինք ձերբակալվել են ոչ թե իրավապահ համակարգին նոր հայտնի դարձած դեպքով, այլ ամիսներ շարունակ քննվող վարույթով։

3) Ձերբակալություններին նախորդել են այդ անձանց բնակարաններում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությունները։
Այս փաստերից ուղիղ բխում է, որ կասկածը ԱՆՄԻՋԱԿԱՆ ԾԱԳԱԾ լինել չի կարող, քանի որ առնվազն խուզարկությունների միջնորդությունների մեջ պետք է որ բերված լինեին ինչ-որ փաստեր, որոնք էլ պետք է որ ձևավորած լինեին ինչ-որ կասկած։ Էլ չեմ խոսում այն մասին, որ կասկածը, հնարավոր է, ձևավորված է եղել ամիսներ առաջ։

Հետևաբար, 72 ժամվա ռեժիմով ձերբակալությունը ակնհայտ ապօրինի է։ Ակնհայտ է նաև, որ այն նպատակ է հետապնդում ընդդիմադիր գործիչներին անազատության մեջ պահել հնարավորինս երկար ժամանակով»,- գրել է իրավապաշտպանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով