Հրդեհ Տաշիր քաղաքում

 

Հունվարի 5-ին, ժամը 16։34-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 70 հասցեի մոտակայքում այրվում է ավտոտնակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 17։41-ին։ Այրվել են ավտոտեխսպասարկման կետի (160 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 120 քմ և պահեստամասեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով