Հրդեհ Ուլնեցու փողոցում (թարմացված)

Հունվարի 21-ին, ժամը 02։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ուլնեցու փողոցի 2-րդ փակուղու, 2/2 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։33-ին, մարվել 03։50-ին։ Այրվել են մեկ ներքնակ և մեկ պահարան՝ մասամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով