Հրդեհ Ոսկեվազ գյուղում

Հունվարի 19-ին, ժամը 11:08-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ օժանդակ շինությունում այրվում են կենցաղային իրեր և թղթի թափոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։26-ին, մարվել՝ 11։40-ին։ Այրվել են կենցաղային իրեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով