Հրդեհ ինքնաշեն տնակում

Հունվարի 19-ին, ժամը 15։18-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տավրոսի 20-րդ փողոցի տներից մեկին հարակից տնակում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 20-րդ փողոցում գտնվող ինքնաշեն տնակում (մոտ 32 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 15։55-ին։ Այրվել են տնակից մոտ 16 քմ հատվածը, տանիքը և կենցաղային իրեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով